DWV

Իրավաբանական ընկերությունների հետ համագործակցելով՝ մենք աջակցում ենք Ձեր ընկերությանը իրավական և հարկային հարցերն արագ և արդյունավետ լուծելու համար:

Հարկային կամ իրավական հարցերի դեպքում կարող ենք կապ հաստատել Գերմանիայի համապատասխան կառույցի հետ՝ փորձելով ճշտել Ձեզ հուզող հարցերն ու տեղեկությունները: Մեզ կարող եք դիմել նաև վիզայի կամ աշխատանքի ընդունման ընթացակարգի մասին հարցերի դեպքում:

Խորհրդատվություն

DWV-ն կարող է Ձեզ տրամադրել Հայաստանի և Գերմանիայի իրավական դաշտի մասին տեղեկություններ: Հարցերի դեպքում խնդրում ենք գրավոր դիմել մեզ:

Պայմանագրերի ստուգում

Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք մեր մասնագետների ու գործընկերների օգնությամբ ստուգել գերմանական ընկերության հետ աշխատանքային կամ այլ տիպի պայմանագրերը՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն:

Տեղեկություններ ընկերության մասին

Պատրաստվու՞մ եք գործնական կապեր հաստատել գերմանական ընկերության հետ, և Ձեզ անհրաժե՞շտ է խորհրդատվություն հետագա համագործակցության վերաբերյալ:

Մի՛ վարանեք, դիմե՛ք մեզ:

Կապ համապատասխան գերատեսչության հետ

Արտասահմանում ընկերություն հիմնելիս կամ գործարքներ իրականացնելիս առաջին դժվարությունը, որպես կանոն, տեղի գերատեսչությունների հետ հաղորդակցությունն ու կապ հաստատելն է:

Մեր թիմը սիրով կաջակցի Ձեզ Գերմանիայում համապատասխան գերատեսչության, նախարարության կամ այլ պետական մարմնի հետ կապ հաստատելու, վերջիններիս դիմում ներկայացնելու կամ թույլտվություն ստանալու դեպքում: