DWV

Գերմանիայում ներդրումներ կատարելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք ցանկացած ժամանակ դիմել մեզ: Մեր թիմը կօգնի Ձեզ՝ հուշելով անհրաժեշտ քայլերն ու ընթացակարգը:

Optimized-Man explaining business plan to coworkers

Խորհրդատվություն ներդրողների համար

Մեր թիմը խորհրդատվություն է տրամադրում բոլոր այն ընկերություններին ու անհատներին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Գերմանիայում: Մենք աջակցում ենք Ձեզ նաև մյուս գերմանախոս երկրներում հնարավոր գործընկերներ փնտրելիս: DWV-ի կողմից տրամադրվող խորհրդատվության շրջանակներում Ձեզ կտրամադրվեն հնարավոր ֆինանսավորման ծրագրերի, շուկայական հետազոտությունների ու հաշվապահական գործընթացների մասին տեղեկություններ:  

  • անհատական շուկայական հետազոտություններ Հայաստանում տարբեր ոլորտների ու ծառայությունների մասին
  • հայտամրցույթների համար խորհրդատվություն
  • անհատական հարցումների մշակում
  • հետագա քայլերի ուղղորդում
  • թարմ տնտեսական տվյալներ՝ ըստ ոլորտների, որը մեզ է տրամադրում մեր գործընկեր Germany Trade and Invest (GTAI) կազմակերպությունը:
Մենք առաջարկում ենք՝
  • Գերմանիայում տվյալ ոլորտի մասին շուկայական հետազոտություն,
  • Գերմանիայում ներկայացուցչություն կամ ընկերություն հիմնելու մասին խորհրդատվություն 
  • Գերմանական կամ այլ ֆինանասավորման ծրագրերի որոնում,
  • Գերմանիայում աշխատակազմի, հաշվապահության, փորձագետների որոնման մասին խորհրդատվություն
  • Գերմանիայում գործնական այցի կազմակերպման խորհրդատվություն
  • Անհրաժեշտության դեպքում թարգմանչական ծառայության տրամադրում
Ընկերության հիմնում

DWV-ն սիրով կաջակցի Ձեզ ընկերություն հիմնելու դեպքում, ինչպես նաև կտրամադրի ֆինանսավորման առկա ծրագրերի մասին տեղեկություններ: 

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ: