DWV

ԳՏՄ անդամներ՝ DB Schenker

«DWV Members: Growing Together» տեղեկատվական շարքի շրջանակում այսօր Ձեզ ենք ներկայացնում գերմանական DB Schenker ընկերությունը։  DB Schenker -ը համաշխարհային լոգիստիկ և տրանսպորտային ընկերություն է, որն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ օդային, ծովային, վերգետնյա բեռնափոխադրումներ, պայմանագրային լոգիստիկա և մատակարարման շղթայի կառավարման լուծումներ։ Այն Deutsche Bahn Group-ի մի մասն է, աշխարհի ամենաառաջատար ուղևորափոխադրող և լոգիստիկ ընկերություններից մեկը։ DB Schenker-ը իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 130 երկրում՝ գրասենյակների, պահեստների և տրանսպորտային հանգույցների հսկայական ցանցով: Կենտրոնանալով նորարարության և կայունության վրա՝ ընկերությունն օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիաներ և էկոլոգիապես մաքուր գործելակերպ՝ մատակարարման շղթաները օպտիմալացնելու, գործառնությունները պարզեցնելու և ածխածնի արտանետումը նվազեցնելու համար: Ընկերությունը նպատակն է տրամադրել հուսալի, արդյունավետ և ծախսարդյունավետ լոգիստիկ լուծումներ իր հաճախորդներին ամբողջ աշխարհում: DB Schenker-ի գործունեությունը Կովկասում ծավալվում է արդեն գրեթե երեք տարի, գլխամասային գրասենյակը գտնվում է Վրաստանում՝ Թբիլիսիում։ Ընկերությունն ընդլայնել է իր ծառայությունները դեպի Հայաստան՝ արտացոլելով նորարարության և հաջողության պատմությունը տարածաշրջանի դինամիկ լոգիստիկ շուկայում: Կովկաս մուտք գործելուց ի վեր ընկերությունը ջանասիրաբար աշխատել է Հայաստանում և Վրաստանում հուսալի և արդյունավետ լոգիստիկ լուծումներ փնտրող ձեռնարկությունների համար վստահելի գործընկեր դառնալու ուղղությամբ: Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիաներում.  DB Schenker Ընկերության պրոֆիլ

ԳՏՄ անդամներ՝ Շնայդեր Գրուպ

Մեր՝ «DWV members: Growing Together» տեղեկատվական շարքի շրջանակում այսօր ձեզ ենք ներկայացնում Շնայդեր Գրուպը։  2023 թվականից սկսած Շնայդեր Գրուպը աջակցել է միջազգային ընկերություններին մուտք գործելու, հաստատվելու և ընդլայնվելու Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների շուկաներում։ Որպես կամուրջներ կառուցող Արևմուտքի և Արևելքի միջև՝ Ուլֆ Շնայդերը հիմնադրեց իր ընկերությունը իր առջև ունենալով նպատակ՝ դյուրին դարձնել միջազգային ընկերությունների մուտքը տվյալ տարածաշրջանների շուկաներ։ Շնայդեր Գրուպի պորտֆոլիոն ներառում է ծառայությունների լայն փաթեթ՝ շուկայի վերլուծությունից և գործընկերների որոնումից մինչև համապարփակ հաշվապահական աջակցություն, իրավական և հարկային խորհրդատվություն, բիզնես գործընթացների արդյունավետության վերլուծություն և օպտիմալացում՝ հիմնված լավագույն թվային լուծումների վրա: Ընկերությունը հոգում է բոլոր կողմնակի, ոչ հիմնային խնդիրների համար, որպեսզի իրենց հաճախորդները կարողանան ամբողջությամբ կենտրոնանալ բիզնես զարգացման վրա։ Շնայդեր Գրուպն ունի գրասենյակներ Հայաստանում, Ավստրիայում, Բելառուսում, Գերմանիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Լիտվայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում։ Վստահելի, ուժեղ և դինամիկ՝ այս ամենը Շնայդեր Գրուպի մասին է։ Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիաներում.  Շնայդեր Գրուպ ընկերության պրոֆիլ Շնայդեր Գրուպ պրեզենտացիա

ԳՏՄ անդամներ՝ Սիքսթ Հայաստան

DWV members: Growing Together» տեղեկատվական շարքի շրջանակում այսօր Ձեզ ենք ներկայացնում DWV անդամ Ֆորա ՍՊԸ-ն՝ Սիքսթ Հայաստան։ 1912-ին Մյունխենում Մարտին Սիքսթի կողմից հիմնված ՍԻՔՍԹ ավտոմեքենաների վարձույթի ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ տրանսպորտային ծառայությունների մատակարար, որն առ այսօր շարունակում է ընդարձակվել։ Գերմանիայում և մի շարք եվրոպական երկրներում ՍիՔՍԹ-ն արդեն շուկայի առաջատարն է։Որպես Գերմանական առաջատար  մատակարար, ՍԻՔՍԹ-ը հաջողությամբ ընդարձակվում է Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այն հասանելի է ավելի քան 110 երկրում, 2100 մասնաճյուղերում, ավելի քան 270,000 մեքենայով։ՍԻՔՍԹ-ը բիզնես և մասնավոր հաճախորդներին իր առցանց հարթակների միջոցով առաջարկում է ավտովարձույթի, ճանապարհորդության, լիզինգի և ավտոմեքենայի վաճառքի ծառայությունների ոլորտներում ընտրության լայն շրջանակ։Սիքսթն իր հաճախորդներին մատչելի գներով տրամադրում է բարձր դասի մեքենաներ։ Աշխարհի լավագույն ավտոարտադրողների վերջին մոդելների սպորտային, ամենագնաց և բեռնատար ավտոմեքենաներով՝ ՍԻՔՍԹ-ը բավարարում է իր բոլոր հաճախորդների պահանջները։2007թ․-ի հուլիսին ՍԻՔՍԹ-ը հաստատեց իր  ներկայությունը Հայաստանում, դառնալով այնպիսի ընկերությունների խմբի մի մասը, որոնք ներկայացնում են հանրահայտ Land Rover, Jaguar, Nissan, Renault, Geely, Zeekr ընկերությունները։ Հայաստանյան ՍԻՔՍԹ-ը իր հաճախորդներին ներկայանում է մեքենաների լայն ընտրանիով և 3 վարձակալության կայաններով։ Գերմանական տնտեսական միավորման անդամների համար գործում է հատուկ 10% զեղչ։ Ընկերության, ընկերության ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիայում.  Սիքսթ Հայաստան

ԳՏՄ անդամներ՝ Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես

«DWV members: Growing Together» տեղեկատվական շարքի շրջանակում այսօր Ձեզ ենք ներկայացնում DWV անդամ Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոցը։ Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրեսը հյուրանոցների ժամանակակից ցանց է, այն հիասքանչ ընտրություն է ինչպես գործնական նպատակով այցերի, այնպես էլ հանգստի համար ժամանած հյուրերի համար։ Ունենալով հիասքանչ կենտրոնական տեղակայում՝ հյուրանոցն էլ ավելի դյուրին է դարձնում այցելուների համար զգալու մայրաքաղաքի ռիթմն ու ոգին։ Հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության, իսկ Զվարթնոց օդանավակայանից ընդամենը 9,6 կմ հեռավորության վրա։ Այստեղ Դուք կգտնեք հարմարավետ սրահներ աշխատելու և պարզապես հանգստանալու համար, ինչպես նաև սրահներ և անհրաժեշտ հարմարություններ գործնական և անձնական հանդիպումներ կազամակերպելու համար։ Հյուրանոցի չծխողների համար նախատեսված սենյակներում մնալու ընթացքում Դուք միաժամանակ կարող եք օգտվել հյուրանոցի հարմարավետ բացօթյա լողավազանից, 24/7 մարզասրահից ու շոգեբաղնիքից, և վայելել առաջարկվող բոլոր ծառայությունների բարձր որակը։Հյուրանոցում հասանելի են՝ ամբողջությամբ վերանորոգված մարզասրահ սպա սրահ բացօթյա լողավազան (սեզոնային) Ակցենտ ռեստորան՝ 12:00-23:00 Վինսենթ Լոբբի Բար՝ 24/7 Վինսենթ գինու սրահ 24/7 Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիայում.  Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց

ԳՏՄ անդամներ՝ Հայասա հյուրանոց Երևան

Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք մեկնարկում ենք «DWV Members: Growing Together» տեղեկատվական շարքը, որի ընթացքում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի Ձեզ կներկայացնենք Գերմանական տնտեսական միավորման անդամներից մեկին։ Այսօր մենք ուրախ ենք Ձեզ ներկայացնել Hayasa Hospitality Group-ը: Հիմնադրվելով 2022 թվականին՝ Hayasa Hospitality Group-ի նախագծերը ներառում են հյուրանոցներ և բնակարաններ Հայաստանում, պահպանելով մշակութային ժառանգությունն ու բնական գեղեցկությունը, Հայաստան այցելող ճանապարհորդներին ապահովելու բարձրորակ կացություն և ծառայություն: Hayasa Hospitality Group-ը ձգտում է գերազանցել հյուրերի ակնկալիքները բարձրակարգ սպասարկմամբ և հարմարություններով: Հայասա հյուրանոց Երևանը՝ առաջին նախագիծը, բացվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին և գտնվում է Լեոյի 54 հասցեում՝ Սարյան և Պարոնյան փողոցների անմիջապես հարևանությամբ։ Ներկայումս Hayasa Hospitality Group-ը առաջարկում է նաև յոթ բնակարան, որոնք գտնվում են Երևանի կենտրոնում՝ Hayasa Apartments ապրանքանիշով: Առաջիկա նախագծերը ներառում են՝ Hayasa Hotel Old Yerevan — բացումը 2024թ Գյումրի «Հայասա» հյուրանոց — բացումը 2025թ   Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիաներում.  Haysa Hotel Yerevan Haysa Apartments DSC_7267 копия (1) Post 1 DSC_6952 DSC_6990 DSC_6957