DWV_logo
Կապ
  • Deutsch
  • Հայերեն
  • Ծառայություններ
    • Շուկայի հետազոտություն
    • Հարկային-իրավական բաժին
    • Ներդրումներ
    • Արբիտրաժ
    • Ցուցահանդեսներ
    • SES
  • Անդամակցություն
    • Անդամակցել
    • Առավելություններ
    • DWV-անդամներ
    • Կապեր
  • Միջոցառումներ
  • Նորություններ
  • Ինֆո
    • Տնտեսություն
    • Հրապարակումներ
    • ՀՀ — Ընդհանուր տեղեկություններ
  • Մեր մասին
    • DWV-ի կանոնադրությունը
    • Վարչական խորհուրդ
    • Beirat — խորհրդատվական մարմին
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Պրակտիկա

ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) կիրառման դադարեցում

Ի գիտություն ԵՄ երկրներ արտահանող կազմակերպությունների տեղեկացնում ենք, որ 2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։

ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

2009թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

Նշված ԵՄ կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային Բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր եկամուտ կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։

Միևնույն ժամանակ, համաձայն կանոնակարգի, երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում երկիրը շարունակում է օգտվել արտոնյալ առևտրային ռեժիմից:

Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն՝ ՀՆԱ մեկ շնչի հաշվով։ 2021թ․Հայաստանն օգտվել է անցումային ժամանակահատվածից, և 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։

Հետևաբար, 2022թ. հունվարի 1-ից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս չի կիրառվելու նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում գործող ապրանքների ծագման հավաստագրման «Գրանցված արտահանողների համակարգը» (REX)։

Աղբյուրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորում

Կապ մեզ հետ

Գերմանական տնտեսական միավորում ՀԿ
Սայաթ-Նովա 19, Երևան, Հայաստան
+374 77 660 351 info@dwv.am
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Անդամակցություն
  • Միջոցառումներ
  • Ինֆո
Տվյալների պաշտպանություն Քարտեզ © 2022 Գերմանական տնտեսական միավորում ՀԿ