Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունն աջակցում է գերմանական ընկերություններին տարբեր երկներում կապեր ու համագործակցություն հաստատելու հարցերում: ՀՀ Գերմանիայի դեսպանությունը աջակցում է Հայաստանում Գերմանական տնտեսական միությանը:
Sparkassenstiftung für internationale Kooperation հիմնադրամը աջակցում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք տեղական, տարածաշրջանային կամ ազգային մակարդակում խրախուսում են տնտեսական և սոցիալական շարունակական զարգացումը՝ առաջարկելով առկա պահանջարկին համապատասխանող բանկային ծառայություններ:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ ԳՄՀԸ-ն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH), օժանդակում է զարգացող, անցումային և կայացած արդյունաբերություն ունեցող երկրների ժողովրդին և հասարակությանը սեփական ապագան ստեղծելու և կյանքի պայմանները բարելավելու գործում: ԳՄՀԸ-ն հիմնադրվել է 2011 թ. հունվարի 1-ին: Այն մեկ հարկի տակ է միավորել Գերմանիայի զարգացման ծառայություններ ընկերության (Deutscher Entwicklungsdienst (DED) GmbH), Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit (GTZ) GmbH) և Կարողությունների զարգացման գերմանական միջազգային կազմակերպության (Inwent) բազմամյա փորձը: ԳՄՀԸ-ն ԳԴՀ դաշնային գործակալություն է: Այն սատարում է Գերմանիայի կառավարությանը՝ կայուն զարգացմանն ուղղված միջազգային գործակցության շրջանակում սահմանած նպատակներին հասնելու հարցում: Այն նաև ընդգրկված է համաշխարհային կրթական գործունեության մեջ:
ԵՄ-ն պատիվիրակություններ ունի աշխարհի 140 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում՝ պաշտոնապես ներկայացնելով ԵՄ երկները Հայաստանում: ԵՄ աջակցում է Հայաստանին տնտեսական և քաղաքական դաշտում իրականացվոող ծրագրերի շրջանակներում և նպաստում է հայ-եվրոպական երկկողմանի հարաբերությունների զարգացմանը:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է:
ԱՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը համախմբող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:
Գերմանիայի տնտեսական թիմը Տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության դաշնային նախարարության անունից խորհրդատվություն է տրամադրում Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Կոսովոյի, Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի կառավարություններին տնտեսական վերափոխման բոլոր ասպեկտների վերաբերյալ: Թիմը աշխատում է թեմաների լայն շրջանակի վրա:
Ի լրումն ծրագրի երկրներում Գերմանիայի տնտեսական թիմի աշխատանքին, ավանդական մանդատին, նրանք նաև գերմանական և եվրոպական հաստատություններին աջակցում են ծրագրում ներգրավված երկրների քաղաքականության, վարչակազմի, բիզնեսի և ասոցիացիաների վերաբերյալ վերլուծություններով:
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և DWV-ն սերտորեն համագործակցում են միմյանց հետ: ՀՀ դեսպանությունն իր հերթին աջակցում է հայկական ընկերություններին Գերմանիայում գործունեություն ծավալելու դեպքում՝ հանդես գալով որպես հայկական տնտեսության շահերը ներկայացնող կառույց:
Գերմանական տնտեսական միավորումը արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչության՝ Bayern International-ի հետ: Վերջինիս աջակցությամբ իրականացվել են մի շարք համատեղ ծրագեր:
COMMIT ընկերության հետ Գերմանական տնտեսական միությունը իրականացրել և այսօր էլ շարունակում է կազմակերպել համատեղ ծրագրեր, որի շրջանակներում կազմակերպվում են պատվիրակության այցեր դեպի Գերմանիա կամ Հայաստան, ֆորումներ, բիզնես հանդիպումներ ամենատարբեր թեմաներով:
Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովը Գերմանիայի տնտեսության հետաքրքրությունների ներկայացուցիչն է Արևելյան Եվրոպայում: