DWV

Դեկտեմբերի 21֊ին Գերմանական տնտեսական միավորման և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ձեռնարկատիրական իրավունքը Գերմանիայում» խորագրով սեմինար֊վորկշոփը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Ամալիա Վուքերտը և Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։

Միջոցառման առաջին հատվածում փաստաբան Լիլիթ Կարապետյանը (Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակ) ներկաներին ծանոթացրեց Հայաստանում ձեռարկությունների կազմաիրավական ձևերին, առավելություններին և տարբերություններին։

Հաջորդիվ ելույթ ունեցավ Կրյոմեր / Շթեգեր / Վեստեոֆ փաստաբաններ Դյուսելդորֆ փաստաբանական գրասենյակների փաստաբան Ռոգեր Շաքը, որի կողմից ներկայացվեցին «Ընկերությունների հնարավոր կազմակերպաիրավական ձևերը Գերմանիայում», այն է թե՝

  • Կազմակերպաիրավական ձևերի առավելություններն ու թերությունները,
  •  Կազմակերպաիրավական ձևերի դասակարգումը ։

 

Ելույթներին հաջորդեց ակտիվ հարց և քննարկում ներկաների և բանախոսների միջև։

Միջոցառման երկրորդ հատվածում Ռոգեր Շաքը ելույթ ունեցավ «Ընկերության հիմնում և կառավարում» թեմայով։ Փաստաբանի կողմից հանգամանալից վեր հանվեցին այն հիմնավոր և կարևոր կետերն ու դրույթնորը, որոնց անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել ընկերության հիմնումից առաջ և հետո։

Միջոցառման ավարտին ներկաներին շնորհվեցին մասնակցությունը փաստող վկայականներ։