Շուկայի հետազոտություն

Մեր թիմն անհատական խորհրդատվություն է տրամադրում գերմանական և հայկական ընկերություններին շուկա մուտք գործելու համար: Մանրամասն տեղեկությունների կամ հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ՝ լրացնելով կից դաշտը:

Հարկային-իրավական բաժին

Իրավաբանական ընկերությունների հետ համագործակցելով՝ մենք աջակցում ենք Ձեր ընկերությանը իրավական և հարկային հարցերն արագ և արդյունավետ լուծելու համար:

Ներդրումներ

Գերմանիայում ներդրումներ կատարելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք ցանկացած ժամանակ դիմել մեզ: Մեր թիմը կօգնի Ձեզ՝ հուշելով անհրաժեշտ քայլերն ու ընթացակարգը:

Արբիտրաժ

Գերմանական և հայկական ընկերությունները կարող են դիմել DWV-ին՝ արբիտրաժային դատարան դիմելու համար: Մեր գործընկեր իրավաբանները կօգնեն Ձեզ արագ և արդյունավետ լուծումներ գտնել Ձեր խնդրի համար:

Ցուցահանդեսներ

Գերմանական տնտեսական միավորում Հայաստանում Ֆրանկֆուրտի ցուցահանդեսների պաշտոնական ներկայացուցիչն է:

SES

SES-ը, որի գլխամասը գտնվում է Գերմանիայի Բոն քաղաքում, Գերմանիայի տնտեսության հիմնադրամ է և գործում է մյուսներին օգնելու և աջակցելու սկզբունքով: