Գերմանական տնտեսական միավորման տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ և հրավերով Հայաստան էր այցելել բանակցությունների ոլորտում միջազգային փորձագետ հայազգի դոկտոր Սառա Բաբայանը, ով սեպտեմբերի 7-ին թրեյնինգ վարեց բացառապես DWV միավորման անդամների համար։ Ինտերակտիվ թրեյնինգի ժամանակ մասնակիցները ծանոթացան FBI բանակցային հիմնական գործիքներին և ռազմավարությանը, որով կարողացան բարելավել գնման և/կամ վաճառքի բանակցությունները ևս մեկ աստիճանով։
Միջոցառման ընթացում տկն․ Բաբայանը սիրով պատասխանեց ներկաների հարցերին, իսկ վերջում շնորհվեցին մասնակցությունը հաստատող հավաստագրեր։
Միջոցառումն ավարտվեց դրական տպավորություններով թե’ մասնակիցների, թե’ փորձագետի համար’ նորից հանդիպելու պայմանով: