DWV

Գերմանական տնտեսական միավորումը հայկական և գերմանական ընկերություններից բաղկացած միավորում է։ Մեզ անդամակցել կարող են ընկերություններ, որոնք հետաքրքրված են հայ-գերմանական տնտեսական հարաբերություններով։ Միավորումն այս պահին ունի ավելի քան 100 հայկական և գերմանական անդամ տնտեսության բոլոր ճյուղերից։ Մեզ անդամակցում են ինչպես փորք ու միջին, այնպես էլ խոշոր ընկերություններ։

Մեր նպատակն է՝ ստեղծել կամուրջ հայկական և գերմանական ընկերությունների միջև, դրանով իսկ ավելի դյուրին դարձնել առևտրային հարաբերությունները, խթանել ընկերությունների միջև համագործակցությունն ու ստեղծել ընդլայնված ցանց, որի միջոցով ընկերությունները կարող են ստեղծել նոր կապեր, բացահայտել նոր հնարավորություններ և համագործակցության նոր հեռանկարներ։

Մենք առաջարկում ենք հարթակ միջմշակութային համագործակցության, լավագույն փորձի փոխանակման, նոր բիզնես կապեր ստեղծելու, բիզնես պոտենցիալը խթանելու համար։

Մեր միավորման անդամների համար մենք տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպում ենք սեմինարներ, աշխատաժողովներ, կլոր սեղանի շուրջ քննարկումեր, տարբեր միջոցառումներ՝ ինչպես հստակ կարևոր տնտեսական թեմաների վերաբերյալ, այնպես էլ մեր անդամների միջև ցանցային շփումները խթանելու նպատակով։

Համագործակցելով գերմանական ընկերությունների հետ՝ Գերմանական տնտեսական միավորումը յուրաքանչյուր տարվա ընթացքում կազմակերպում է տարբեր ոլորտները ներկայացնող գերմանական ընկերություններից բաղկացած պատվիրակությունների այցեր դեպի Հայաստան, ինչպես նաև Հայաստանից Գերմանիա դելեգացիաների այցեր տարբեր թեմաների վերաբերյալ: Սույն այցերի հիմնական նպատակը նոր շուկաներին ծանոթանալն ու նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելն է:

Միավորումը սերտորեն համագորակցում է GET-ի (Գերմանական տնտեսական թիմ), Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի (Ostausschuss der deutschen Wirtschaft), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և այլ գերմանական ընկերությունների հետ:

Մենք աջակցում ենք ընկերություններին նոր շուկաներում հաստատվելու և իրենց բիզնես ներուժն ամբողջությամբ օգտագործելու հարցում:

Գերմանական տնտեսական միավորումը Fruit Logistica ցուցահանդեսի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, ինչպես նաև Messe Frankfurt ցուցահանդեսների գործընկերը Հայաստանում։ Միավորումն իր անդամ-ընկերություններին օժանդակում է գերմանական ցուցահանդեսներին մասնակցելու և իրենց արտադրանքն ու ծառայությունները միջազգային շուկայում ներկայացնելու հարցում։ Մենք սիրով խորհրդատվություն ենք տրամադրում մեր անդամներին ցուցահանդես այցելելու, ինչպես նաև սեփական տաղավարով մասնակցելու վերաբերյալ։

Գերմանական տնտեսական միավորումը SES՝ Ավագ փորձագետների ծառայության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ SES-ը թոշակի անցած մասնագետներից և մասնագիտական դադարի մեջ գտնվող փորձագետներից (Weltdienst 30+) բաղկացած կազմակերպություն է, որը հնարավորություն է դարձնում փորձագետների գիտելիքի և փորձի փոխանցումը արտասահմանում և Գերմանիայում։ Գերմանական տնտեսական միավորում աջակցում է հայկական ընկերություններին ծրագրին դիմելու և փորձագետներին Հայաստան հրավիրելու հարցում։ 

Սիրով հրավիրում ենք այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են հայգերմանական տնտեսական հարաբերություններով, անդամակցել մեր միավորմանը։ Միասին մենք կարող ենք շարունակել զարգացնել և խթանել մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները։