DWV

Գործընկերներ Հայաստանում

Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունն աջակցում է գերմանական ընկերություններին տարբեր երկներում կապեր ու համագործակցություն հաստատելու հարցերում: ՀՀ Գերմանիայի դեսպանությունը աջակցում է Հայաստանում Գերմանական տնտեսական միությանը:

Sparkassenstiftung հիմնադրամ

Sparkassenstiftung für internationale Kooperation հիմնադրամը աջակցում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք տեղական, տարածաշրջանային կամ ազգային մակարդակում խրախուսում են տնտեսական և սոցիալական շարունակական զարգացումը՝ առաջարկելով առկա պահանջարկին համապատասխանող բանկային ծառայություններ:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ ԳՄՀԸ-ն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH), օժանդակում է զարգացող, անցումային և կայացած արդյունաբերություն ունեցող երկրների ժողովրդին և հասարակությանը սեփական ապագան ստեղծելու և կյանքի պայմանները բարելավելու գործում: ԳՄՀԸ-ն հիմնադրվել է 2011 թ. հունվարի 1-ին: Այն մեկ հարկի տակ է միավորել Գերմանիայի զարգացման ծառայություններ ընկերության (Deutscher Entwicklungsdienst (DED) GmbH), Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit (GTZ) GmbH) և Կարողությունների զարգացման գերմանական միջազգային կազմակերպության (Inwent) բազմամյա փորձը: ԳՄՀԸ-ն ԳԴՀ դաշնային գործակալություն է: Այն սատարում է Գերմանիայի կառավարությանը՝ կայուն զարգացմանն ուղղված միջազգային գործակցության շրջանակում սահմանած նպատակներին հասնելու հարցում: Այն նաև ընդգրկված է համաշխարհային կրթական գործունեության մեջ:

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

ԵՄ-ն պատիվիրակություններ ունի աշխարհի 140 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում՝ պաշտոնապես ներկայացնելով ԵՄ երկները Հայաստանում: ԵՄ աջակցում է Հայաստանին տնտեսական և քաղաքական դաշտում իրականացվոող ծրագրերի շրջանակներում և նպաստում է հայ-եվրոպական երկկողմանի հարաբերությունների զարգացմանը:

Union of Information Technology Enterprises (UITE)

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է: ԱՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը համախմբող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:

Գործընկերներ Գերմանիայում

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և DWV-ն սերտորեն համագործակցում են միմյանց հետ: ՀՀ դեսպանությունն իր հերթին աջակցում է հայկական ընկերություններին Գերմանիայում գործունեություն ծավալելու դեպքում՝ հանդես գալով որպես հայկական տնտեսության շահերը ներկայացնող կառույց:

Գերմանիայիում ՀՀ դեսպանություն

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և DWV-ն սերտորեն համագործակցում են միմյանց հետ: ՀՀ դեսպանությունն իր հերթին աջակցում է հայկական ընկերություններին Գերմանիայում գործունեություն ծավալելու դեպքում՝ հանդես գալով որպես հայկական տնտեսության շահերը ներկայացնող կառույց:

Bayern International

Գերմանական տնտեսական միավորումը արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչության՝ Bayern International-ի հետ: Վերջինիս աջակցությամբ իրականացվել են մի շարք համատեղ ծրագեր:

COMMIT PROJECT PARTNERS GMBH

COMMIT ընկերության հետ Գերմանական տնտեսական միությունը իրականացրել և այսօր էլ շարունակում է կազմակերպել համատեղ ծրագրեր, որի շրջանակներում կազմակերպվում են պատվիրակության այցեր դեպի Գերմանիա կամ Հայաստան, ֆորումներ, բիզնես հանդիպումներ ամենատարբեր թեմաներով:

Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով

Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովը Գերմանիայի տնտեսության հետաքրքրությունների ներկայացուցիչն է Արևելյան Եվրոպայում:

Berlin Economics

Berlin Economics-ը հետազոտահեն կազմակերպություն է, որը ավելի քան 15 տարի է մասնագիտացված է տարբեր երկրների կառավարություններին խորհրդատվություն տալու վրա։