
SES-ը, որի գլխամասը գտնվում է Գերմանիայի Բոնն քաղաքում, Գերմանիայի տնտեսության հիմնադրամ է և գործում է մյուսներին օգնելու և աջակցելու սկզբունքով:
SES -Ավագ փորձագետների գերմանական ծառայությունը հնարավորություն է տալիս գերմանացի ավագ (թոշակառու և ոչ միայն) փորձագետներին իրենց գիտելիքն ու փորձը անվճար փոխանցել հայկական ընկերություններին ու կազմակերպություններին: Գերմանական տնտեսական միավորումը “Senior Expert Service” ծրագրի պաշտոնական ներկայացուցիչն է: Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.ses-bonn.de կայքում:
Senior Expert Service (SES) աջակցող ֆինանսական կազմակերպություններ
- Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն (BMZ)
- Կրթության և հետազոտության դաշնային նախարարություն (BMBF)
SES ծրագրի առավելությունները
- Մասնագետների վերապատրաստում, ուսուցում, որակավորում
- Ծառայությունների մատուցման, արտադրական գործընթացի բարելավում, օպտիմալացում
- Տեխնիկական, արտադրական, կազմակերպչական խնդիրների լուծում
- Աջակցություն Հայաստանի տնտեսությանը
- Երկար տարիների փորձ ունեցող մասնագետների միջնորդում
- Խորհրդատվություն տնտեսության ավելի քան 50 ճյուղերի համար
- Ուղարկված հարցմանը համապատասխան աջակցություն, խորհրդատվություն

Ովքե՞ր կարող են դիմել SES ծրագրին
- Փոքր ու միջին ձեռնարկությունները տնտեսության ամենատարբեր ոլորտներից
- Հանրային և բժշկական հիմնարկները
- Կրթական ձեռնարկությունները
- Հիմնադրամները
Ծրագրին դիմելու նախապայմանները
- Լրացված դիմումի ներկայացումը տեղական SES ներկայացուցիչին
- SES Բոննի կողմից դիմումի հաստատում և փորձագետի որոնման մեկնարկ
- Համաձայնագրի ստորագրում հաճախորդի և փորձագետի հետ
- Փորձագետի խորհրդատվությունը
- Հաճախորդի անձնական պատասխանատվությունը առ այն, թե ինչքանով է նա իրականացնելու խորհուրդները
SES ծրագրի ֆինանսավորումը
- Պատվիրատուն պարտավորվում է ստանձնել Հայաստանում նախատեսվող բոլոր ծախսերը՝ դիմավորում և ճանապարհում օդանավակայանից, կացարան, օրական 3 անգամ սնունդ, ուղևորափոխադրություն, գրպանի գումար, թռիչք*:
- Որպես կանոն SES-ը կարող է ստանձնել թռիչքի, ապահովագրության և վերամշակման ծախսերը՝ օգտագործելով հանրային միջոցները :
SES-ը Հայաստանում
DWV-ն արդեն իրականացրել է տարատեսակ հաջողակ ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, անշարժ գույքի ոլորտը։ Եթե Ձեր կազմակերպությունը նույնպես ցանկություն ունի մասնակցել այս հիանալի ծրագրին, ապա մենք պատրաստ ենք Ձեզ օգնել՝ կապ հաստատելու ավելի քան 13000 բարձրակարգ մասնագետների հետ։ Ծրագրերի վերաբերյալ հարցեր կարող եք ուղղել Շուշաննա Թադևոսյանին։
