DWV

Արժե ադնամակցել Գերմանական տնտեսական միավորմանը: Դարձե՛ք մեր միավորման անդամներից մեկը՝ ընդլայնելով Ձեր գործնական կապերն ու հնարավորությունները:

Հայաստանում DWV-ն ներկայացնում է տարբեր կազմակերպությունների հետաքրքրությունները, ինչպես նաև մատուցում է գերմանական և վրացական ձեռնարկությունների համար անհրաժեշտ ծառայություններ: DWV-ի անդամները կարող են օգուտ քաղել շուկայական հետազոտության, գործընկերներ, համապատասխան անձնակազմ գտնելու կամ այլ ծառայություններ մատուցելու համար նախատեսված շահավետ պայմաններից:

Դրանից բացի DWV-ն տեղի գերմանական ձեռնարկությունների համար կարող է հանդես գալ նաև որպես երկխոսության հարթակ, այն է՝ կազմակերպել բիզնես-ֆորումներ կամ հանդիպումներ:

Անդամակցության առավելությունները

  • DWV-ն պարբերաբար կազմակերպում է արդիական թեմաներին նվիրված միջոցառումներ և կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղանի շուրջ քննարկումներ, տոնավաճառներ, ինչպես նաև DWV-անդամների հետ ոչ ֆորմալ հանդիպումներ, որոնց մասնակցում նաև քաղաքական և բիզնես ոլորտի կարևոր ներկայացուցիչներ:
  • Տարբեր միջոցառումների ժամանակ DWV-անդամներին տրամադրվում է զեղչ:
  • Յուրաքանչյուր տարի այլ կազմակերպությունների հետ համատեղ DWV-ն կազմակերպում է ամենաքիչը գերմանական մեկ պատվիրակության ժամանում Հայաստան, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում մասնակցելու Գերմանիայում տեղի ունեցող կարևոր տնտեսական միջոցառումներին:
  • DWV-ն հանդիսանում է կապող օղակ այն հայկական ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են բիզնես գործունեություն ծավալել Գերմանիայում:
  • DWV-ն Հայաստանում իր ծառայություններն է մատուցում գերմանական և վրացական ֆիրմաներին:
  • DWV-ի անդամները կարող են օգուտ քաղել մեր կողմից կատարվող շուկայական հետազոտությունից, համապատասխան անձնակազմ գտնելու կամ այլ ծառայություններ մատուցելու համար նախատեսված շահավետ պայմաններից:
  • DWV-ի գերմաներեն ամսագրի միջոցով մեր անդամները կարող են տեղեկանալ տնտեսական, քաղաքական, իրավական նորությունների և ձեռնարկությունների կամ այդ պահին առկա հայտարարությունների մասին:
  • DWV-ն բիզնես ոլորտի հարցումները փոխանցում է իր գործընկերներին: Լինելով կարևոր հարթակ հայկական, վրացական և գերմանական տնտեսական համագործակցության համար՝ մենք ունենք անմիջական մուտք ներդրումների, ֆինանսավորման, արտադրանքի, ծառայությունների մասին տվյալների բազա:
  • Մեր անդամները կարող են օգուտ քաղել նաև DWV-անդամների շրջանակում առաջարկվող հատուկ զեղչային համակարգից:
  • Մեր կողմից երկու ամիսը մեկ կազմակերպվող բիզնես-ֆորումների ժամանակ DWV-ի անդամներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել իրենց կազմակերպությունն ու արտադրանքը:
  • Մեր անդամները կարող են նաև DWV-ի ամսագրի միջոցով հաճախորդներին տեղեկացնել իրենց արտադրանքին և ձեռնարկությանը վերաբերող նորությունների մասին: