DWV

Ապրիլի 17-ին և 18-ին Գերմանական տնտեսական միավորման գործընկեր Berlin Economics-ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և գերմանական հայտնի Fichtner ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր Էներգետիկ ոլորտի վերաբերյալ երկօրյա աշխատաժողով Ալեքսանդր հյուրանոցում։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակով Վարդանյանը, Fichtner ընկերության Նորարական էներգիաների, էներգետիկ տնտեսության և շրջակա միջավայրի գործադիր տնօրեն Մարտին Շտիկելը, Fichtner ընկերության այլ ներկայացուցիչներ, Գերմանական տնտեսական թիմի (Berlin Economics) Հայաստանի համար պատասխանատու Դմիտրի Շերվիակովը, ավագ փորձագետ Պավել Բիլեկն ու վերլուծաբան Դանիել Զոսան, Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանն ու ՀՀ էներգետիկ ոլորտը ներկայացնող տարբեր ընկերությունները։ Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտից տարբեր թեմաներ, ինչպիսիք են՝ էներգիայի արտադրությունն ու պահեստավորումը, հիդրոէներգիան, վերականգնողական էներգիան, ջրածնային էներգիան և այլն։