DWV

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման ամանորյա նեթվորքինգ միջոցառումը։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս միջոցառմանը հրավիրված էին միավորման անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներն ու միավորման տեղի և միջազգային գործընկերները։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով ելույթ ունեցան Գերմանիայի փոխդեսպան և միևնույն ժամանակ ԳՏՄ խորհրդատվական մարմնի անդամ Լարս Հենիգն ու ԳՏՄ վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը։

Կարճ ելույթով հանդես եկավ նաև ԳՏՄ գործադիր տնօրեն տիկին Մերի Նավասարդյանը։ Իր ելույթի ընթացքում տիկին Նավասարդյանը զեկուցեց միավորման 2025 թվականի ծավալած գործունեության, միջոցառումների, կատարված կարևոր ծրագրերի և համագործակցությունների մասին։

Միավորման նոր անդամները նույնպես հնարավորություն ունեցան հակիրճ ներկայանալու և միավորման անդամներին ներկայացնելու իրենց ընկերությունը։

Միջոցառումը շարունակվեց ջերմ մթնոլորտում՝ ապահովելով հարթակ նոր շփումների, հետաքրքիր քննարկումների և նոր համագործակցությունների համար: