Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը հունվարին գործնական այցով մեկնել էր Գերմանիա։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի և կլիմայի նախարարությունում, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպումներից, ինչպես նաև գերմանացի գործընկերների հետ հանդիպումներից զատ տիկին Նավասարդյանը հրավիրված է եղել մասնակցելու նաև Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի տարեմուտի ընդունելություն։
Միջոցառմանը հրավիրված էին տարբեր երկրների դեսպաններ, կառավարության ներկայացուցիչներ, գերմանական տարբեր ընկերությունների գործադիր տնօրեններ։
Միջոցառման հիմնական բանախոսներից մեկը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն էր։ Հանդիպմանը իր ելույթից հետո ֆինանսների նախարարը պատասխանեց ներկաների հարցերին։