
Մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քաղաքական հանդիպումներից զատ կիզակետում էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման գործընթացն ու մշակութային համագործակցության խորացումը։
Մարտի 31-ին նախագահը այցելել է նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ տեղի է ունեցել նաև մշակութային ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց նաև Գերմանական տնտեսական միավորման Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը։