
Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման ամանորյա միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցում էին միավորման անդամ-կազմակերպություններն ու տեղի և միջազգային գործըներները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ միավորման Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը, որից հետո միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը հակիրճ ներկայացրեց Գերմանական տնտեսական միավորման 2024 թվականի գործունեության, ծրագրերի մասին։ Խոսվեց նաև միավորման՝ գերմանական գործընկերների հետ ունեցած համագործակցությունների և հայկական ընկերությունների համար առկա ծրագրերի մասին։ Միավորման նոր անդամներին նույնպես ընձեռվեց հնարավորություն ներկայացնելու իրենց ընկերությունն ու խոսելու ընկերության գործունեության մասին։
Քննարկումներն ու ցանցային շփումները շարունակվեցին ողջ երեկոյի ընթացքում հաճելի երաժշտության և հյուրասիրության ներքո։