DWV

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ ԳՏՄ անդամների տարեկան ժողովը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Գերմանական տնտեսական միավորման վարչական խորհրդի նախագահ՝ պարոն Արտաշես Մարգարյանը։ Իր ելույթի ընթացքում պարոն Մարգարյանը խոսեց միավորման գալիք տարիների նպատակների և առաջնահերթությունների մասին։

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան պարոն Լարս Հեննիգը։ Պարոն Հեննիգը խոսեց հայ-գերմանական տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև համագործակցության հեռանկարների մասին։

Հաշվետու զեկույցով հանդես եկավ նաև ԳՏՄ գործադիր տնօրեն տիկին Մերի Նավասարդյանը, որը ներկաներին ներկայացրեց 2025 թվականի ձեռքբերումները, իրականացված միջոցառումները և կարևոր համագործակցությունները, ինչպես նաև 2026 թվականին ակնկալվող կարևոր իրադարձությունները։

Կարճ ելույթով հանդես եկավ նաև ԳՏՄ գործընկեր՝ Berlin Economics-ի վերլուծաբան Դմիտրի Չերվյակովը, որը մասնակիցներին ներկայացրեց վերջին վերլուծությունների արդյունքները։ Միջոցառումը ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և հարց-պատասխանով, ինչը ապահովեց անմիջական երկխոսություն մասնակիցների միջև։