DWV

Փետրվարի 4-ին Ալեքսանդր հյուրանոցի Դվին սրահում տեղի ունեցավ Գերմանակա տնտեսական միավորման անդամների տարեկան ժողովը։

Ողջույնի խոսքով հանդես եկան ԳՏՄ վարչական խորհրդի նախագահ Արտաշես մարգարյանը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս վենդելբերգերը։ ՎԽ նախագահ Ա․ Մարգարյանը ներկայացրեց ժողովի օրակարգը, նշեց այս տարվա կարգախոսը (կարգախոսն էր՝ «Միասին դեպի առաջընթաց»), ինչպես նաև վերհիշեց նախորդ տարվա ժողովի եզրակացությունը, որն էր կայուն մնալ 2021 թ․։ 2020թ․ բարդ տնտեսական տարի էր՝ պայմանավորված համավարակով և պատերազմաան իրադրությամբ, այս պատճառով 2021 թ․ պետք է լիներ կայունացման տարի։

Փոխդեսպանը խոսեց 2021թ․ տնտեսական ցուցանիշների մասին, որոնք դրական համարեց՝ հաշվի առնելով աննախադեպ ինֆլացիան և հետպատերազմական շրջանը։ Փոխդեսպանը հույս հայտնեց, որ ՀՀ կառավարություն և ԿԲ-ն կկարողանան ճիշտ քաղաքականություն վարել և հաղթահարել նշված իրավիճակը։

Ելույթներից հետո ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը։ Տարին մարտահրավերներով լի էր, սակայն փոքր թիմով ԳՏՄ-ն կարողացել է կազմակերպել մի շարք միջոցառումներ և ընդունել պատվիրակություններ Գերմանիայից։ Այս տարվա նորարություններից էր նաև գերմանական հիմնադրամների (KAS, IRZ, GIZ, Erasmus) հետ համատեղ կազմակերպված միջոցառումները։ Մ․ Նավասարդյանը ներկայացրեց նաև Commit GMBH ընկեության, GIZ-ի և Գերմանական տնտեսական թիմի հետ համատեղ իրականացված ծրագրերը։

 

Ժողովը շարունակվեց բյուջեի կատարողականի, աուդիտի և կազմակերպության առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցներով։

 

ԳՏՄ վարչական խորհրդի անդման Դանիել Զուրֆլուն ներկայացրեց բյուջետային մուտքերն ըստ առանձին ենթաբաժինների և կատեգորիաների: Կարևորվեց SES-ի, GIZ-ի և մի շարք պատվիրակությունների հետ փոխշահավետ համագործակցությունը:

Զեկույցի համաձայն բյուջեն, ի համեմատ նախորդ տարվա, աճել է: Թերևս որոշ առումով խոչընդոտ է հանդիսացել համաճարակային իրավիճակը. հետաձգվել են մի շարք ցուցահանդեսներ, չեղարկվել են միջոցառումներ:

Առաջիկա անելիքների վերաբերյալ քննարկման ժամանակ ի շահ անդամ ընկերությունների պահանջների ԳՏՄ վարչական խորդհրդի նախագահ Ա. Մարգարյանը առաջարկեց անդամներին ևս ներգրավել կազմակերպվելիք միջոցառումների թեմաների ընտրության մեջ: Այս եղանակավ կառաջարկվեն լուծումներ վերջիններիս մոտ ծառացած խնդիրների համար, անհրաժեշտության դեպքում նաև հարցը կբարձրաձայնվի նախարարության մակարդակով:

Երկրորդ հատվածում անդամները Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ նախատեսվելիք առաջիկա միջոցառման համար առաջարկեցին թեմաներ։Քվեարկության արդյունքում անդամների մեծ մասը նախընտրեցին կրթության թեման (17 կողմ ձայն):

Նիստի ավարտին ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը և վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին բոլոր ներկաներին՝ վստահաբար նշելով, որ 2022 թ.-ը ԳՏՄ-ի համար նորովի զարգացման տարի կլինի, իհարկե, միմիայն անդամների կողմից մշտական աջակցության շնորհիվ: