DWV

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման անդամների տարեկան հանդիպումը, որի ընթացքում միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը անդամներին զեկուցեց 2022 թվականին կատարված աշխատանքների, իրականացված ծրագրերի, միջոցառումների և ձեռք բերված համաձայնությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց 2023 թվականին պլանավորված միջոցառումները, սպասվելիք համագործակցային ծրագրերն ու միավորման նոր նախաձեռնությունները։

Միջոցառման ընթացքում կարճ ելույթով հանդես եկան և ներկայացան միավորման նոր անդամները։ Հանդիպմանը ելույթ ունեցան նաև ԳԴՀ փոխդեսպան, ԳՏՄ խորհրդատվական մարմնի անդամ Էրիկ Թինտրուպն ու ԳՏՄ վարչության նախագահ Արտաշես Մարգարյանը։ Հանդիպան երկրորդ կեսին Գերմանական տնտեսական թիմի, Բեռլին Էքոնոմիքսի գործադիր տնօրեն դր․ Ռիկարդո Ջիուչին և Հայաստանի ծրագրերի պատասխանատուն ներկայացրեցին 2022 թվականի ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ Բեռլին Էքոնոմիքսի կողմից արված վերլուծությունը, ինչպես նաև խոսեցին 2023-ի կանխատեսումների, հեռանկարների մասին։ Շնորհակալություն ենք հայտնում միավորման, վարչության և խորհրդատվական մարմնի անդամներին, ինչպես նաև մեր գործնկերներին ներկայության, ակտիվ մասնակցության և շարունակական համագործակցության համար։