DWV

«DWV members: Growing Together» տեղեկատվական շարքի շրջանակում այսօր Ձեզ ենք ներկայացնում DWV անդամ Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոցը։

Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրեսը հյուրանոցների ժամանակակից ցանց է, այն հիասքանչ ընտրություն է ինչպես գործնական նպատակով այցերի, այնպես էլ հանգստի համար ժամանած հյուրերի համար։ Ունենալով հիասքանչ կենտրոնական տեղակայում՝ հյուրանոցն էլ ավելի դյուրին է դարձնում այցելուների համար զգալու մայրաքաղաքի ռիթմն ու ոգին։ Հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության, իսկ Զվարթնոց օդանավակայանից ընդամենը 9,6 կմ հեռավորության վրա։ Այստեղ Դուք կգտնեք հարմարավետ սրահներ աշխատելու և պարզապես հանգստանալու համար, ինչպես նաև սրահներ և անհրաժեշտ հարմարություններ գործնական և անձնական հանդիպումներ կազամակերպելու համար։ Հյուրանոցի չծխողների համար նախատեսված սենյակներում մնալու ընթացքում Դուք միաժամանակ կարող եք օգտվել հյուրանոցի հարմարավետ բացօթյա լողավազանից, 24/7 մարզասրահից ու շոգեբաղնիքից, և վայելել առաջարկվող բոլոր ծառայությունների բարձր որակը։

Հյուրանոցում հասանելի են՝
  • ամբողջությամբ վերանորոգված մարզասրահ
  • սպա սրահ
  • բացօթյա լողավազան (սեզոնային)
  • Ակցենտ ռեստորան՝ 12:00-23:00
  • Վինսենթ Լոբբի Բար՝ 24/7
  • Վինսենթ գինու սրահ 24/7

Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պրեզենտացիայում.