DWV

Մարտի 20-ին տեղի ունեցավ «Հայ-գերմանական բիզնես դիալոգ» առցանց միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի (Ost-Ausschuss der Deutschen Wirtschaft), «Էնթերփրայզ Արմենիայի» և Գերմանական տնտեսական միավորման կողմից։ Ուրախ ենք արձանագրել, որ միջոցառմանը մեզ միացել էին ավելի քան 57 մասնակից։

Միջոցառման ընթացքում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը տրամադրեց կարևոր տեղեկատվություն Հայաստանի ներքին և աշխարհաքաղաքական անվտանգության վերաբերյալ , ինչը մեծ նշանակություն ունի օտարերկրյա ընկերությունների և ներդրողների համար։

Միջոցառման խոսնակներից Բեռլին Էկոնոմիկսի ներկայացուցիչ դոկտոր Ռիկարդո Ջիուչին ներկայացրեց Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց կատարած վերլուծություններն ու վիճակագրական տվյալները, իսկ Էնթրփրայզ Արմենիայի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը խոսեց Հայաստանում ներդրումային միջավայրի, պետական աջակցությունների և մի շարք այլ կարևոր հարցերի վերաբերյալ։

Միջոցառումը վարեցին Գերմանիայի տնեսության արևելյան հանձնաժողովի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ալենա Ակուլիչը և Հայաստանում Գերմանական տնտեսական միացորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։

Միջոցառման վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան։