DWV

Հունիսի 21-ին Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ավագ փորձագետների ծառայությանը նվիրված միջոցառում։ Հայաստան էր ժամանել SES` Ավագ փորձագետների ծառայության Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Յուլիաննա Շուլլերը։  Օգտվելով տվյալ առիթից՝ Գերմանական տնտեսական միավորումը հայկական ընկերությունների համար կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում՝ SES-ի ընձեռած հնարավորություններին ծանոթացնելու համար։ Ավագ փորձագետների ծառայությունը, ունենալով 13.000-ից ավել կամավոր փորձագետ տնեսության և արդյունաբերության բոլոր ճյուղերից , հնարավոր է դարձնում հայկական ընկերությունների համար հրավիրելու փորձառու մասնագետների Հայաստան՝ իրենց ընկերությունում առկա տարբեր խնդիրներ լուծելու, տարբեր պրոցեսներ օպտիմալացնելու, աշխատակիցներին վերապատրաստելու, ծառայությունները բարելավելու, տարբեր խնդիրների շուրջ խորհրդատվություն ստանալու և մի շարք այլ նպատակներով։ Ցանկանում ենք առանձնահատում նշել, որ փորձագետները իրենց փորձը և գիտելիքը փոխանցում են կամավոր սկզբունքով։
Գերմանական տնտեսական միավորումը Ավագ փորձագետների ծառայության (Senior Expert Service) պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և մեր թիմը սիրով պատրաստ է պատասխանել Ձեր հարցերին և օժանդակել Ձեզ ծրագրին դիմելու ողջ գործընթացի ընթացքում։