
Հունվարի 14-ին տեղի ունեցավ հանդիպում Գերմանական տնտեսական միավորման վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանի և «Գրին Ռոք» ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի միջև։
Հանդիպմանը ներկա էին նաև ԳՏՄ ծրագրերի համակարգող Շուշաննա Թադևոսյանը և «Գրին Ռոք» ընկերության կառավարության և արտաքին կապերի ղեկավար Նարե Հարոյանը։
Հանդիպման ընթացքում խոսվեց երկու կառույցների գործունեության մասին, ինչպես նաև քննարկվեցին հնարավոր համագործակցության հեռանկարները։ Հանդիպման շրջանակում կնքվեց համագործակցության պայմանագիր, որի արդյունքում «Գրին Ռոք» ընկերությունը պաշտոնապես համալրեց Գերմանական տնտեսական միավորման անդամների շարքը։