Հունիսի 4-ին «Մատենա» միջազգային դպրոցում տեղի ունեցավ Մատենայի և Գերմանական տնտեսական միավորման համատեղ միջոցառումը։ «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը միավորման անդամներին ներկայացրեց Մատենայի տեսլականն ու առաքելությունը, Մատենայի հետ համագործակցող առաջատար միջազգային հաստատությունները, վերջիններիս հետ մշակված և համատեղ առաջարկվող ծրագրերը, ինչպես նաև Մատենայում դասավանդող, իրենց ոլորտներում առաջատար հայ և միջազգային փորձագետներին։
Հատկանշական է, որ «Մատենա» միջազգային դպրոցն ունի համագործակցություն նաև գերմանական ESMT Berlin-ի հետ։ «Մատենայի» կրթական ծրագրերը նախատեսված են տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար, մասնավորապես՝ միջին և բարձր օղակի մենեջերների, տնօրենների, կառավարիչերի և հիմնադիրների, ինչպես նաև գերազանցության ձգտող մասնագետների համար:
Միջոցառման երկրորդ մասում մենք հնարավորություն ունեցանք ներկաներին՝ մասնավորապես Մատենայի ուսանողներին և շրջանավարտներին, ներկայացնելու նաև Գերմանական տնտեսական միավորումն ու մեր կողմից առաջարկվող հնարավորություններն ու ծրագրերը։
Շնորհակալ ենք «Մատենա» միջազգային դպրոցին մեզ հյուրընկալելու և մեր անդամ-ընկերությունների և Մատենայի շրջանավարտների միջև շփման ու նոր կապերի ստեղծումը հնարավոր դարձնելու համար։