Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Բեռլին Էկոնոմիկս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր :
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ գաղափարը ծնվել է դեռ 2022 թվականի հուլիսից, երբ Գերմանիա կատարած այցի ընթացքում ծանոթացել ենք Berlin Economics խորհրդատվական-վերլուծական ընկերության ներկայացուցիչներ ՝ դոկտոր Ռիկարդո Ջիուչչի եւ Դմիտրի Չերվյակովի հետ։
Համաձայնություն էր ձեռք բերվել, որ GET-ը, որն այժմ համագործակցում է Կառավարության հետ, հետազոտություններ կանի նաեւ Ազգային ժողովի համար:
«Այսօրվա հանդիպումը մեր համագործակցության տրամաբանական շարունակությունն է: Այն արդեն իսկ տվել է իր տեսանելի արդյունքները: Այս փաստաթուղթը եւս մեկ անգամ վկայում է, որ «Բեռլին Էկոնոմիկս» ընկերությունը կկատարի որոշ վերլուծություններ, խորհրդատվություն տարբեր հարցերի շուրջ, կկիսվի իրենց կողմից կատարած հետազոտությունների արդյունքներով: Նաեւ ըստ անհրաժեշտության կկիսվենք վիճակագրական եւ այլ տվյալներով, կկազմակերպվեն սեմինարներ եւ տնտեսական թեմաներով այլ միջոցառումներ։

Berlin Economics-ի փորձառու մասնագետների հետ համագործակցությունը անգնահատելի աջակցություն է տնտեսական բլոկի պատգամավորներիս համար՝ ընդունվող կարգավորումների որակը բարելավելու տեսանկյունից»,- ներկաներին ասաց Բաբկեն Թունյանը:
Հուշագրի ստորագրումից բացի Ռիկարդո Ջիուչչին եւ Դմիտրի Չերվյակովը ներկայացրեցին ՀՀ տնտեսության վերաբերող իրենց հետազոտությունները եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան պարոն Էրիկ Թինտրուպը։