DWV

Ապրիլի 3-ին մենք ունեցանք հագեցած միջոցառում Գերմանական տնտեսական թիմի / Berlin Economics-ի հետ՝ Հայաստանի տնտեսական մոնիթորինգի վերաբերյալ:
Berlin Economics-ի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց վերլուծության վերջին արդյունքները Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ տրամադրելով արժեքավոր տեղեկատվություն երկրի տնտեսական աճի, մարտահրավերների և հնարավորությունների մասին:
Բացի այդ Berlin Economics-ի ներկայացուցիչները կիսվեցին նաև իրենց ուսումնասիրության արդյունքներով ՀՀ էներգետիկ ոլորտի վերաբերյալ: 
Միջոցառմանը մասնակցեց Գերմանական տնտեսական միավորման ավելի քան 40 անդամ-ընկերություն: Միջոցառման ավարտական հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան բանախոսներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը։