DWV

Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «ՀՀ տնտեսական մոնիթորինգ» միջոցառումը, որի ընթացքում Գերմանական տնտեսական միավորման գործընկեր Berlin Economics-ի ներկայացուցիչները հատուկ միավորման անդամների համար ներկայացրեցին ընթացիկ տարվա ՀՀ տնտեսական վիճակն ու կատարված մոնիթորինգի արդյունքները։ Մոնիթորինգի արդյունքներից զատ ներկայացվեցին նաև ՀՀ էներգետիկ ոլորտի վերաբերյալ կատարված հետազոտության նախնական արդյունքները։ Զեկույցի ընթացքում միավորման անդամների կողմից հնչեցին մի շարք հետաքրքիր հարցեր։ Զեկույցների վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում ներկայացված թեմաների շուրջ։