DWV

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Գյոթե-կենրոնի կողից կազմակերպված «Մասնագիտության կողմնորոշման օր» միջոցառումը։ Գյոթե կենտրոնի հրավերով միջոցառմանը մասնակցեցին նաև Գերմանական տնեսական միավորումն ու միավորման անդամ-ընկերությունները՝ ուսանողներին և աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում էլ ավելի լավ իրազեկելու նպատակով։
Գերմանական տնտեսական միավորման կողմից որպես բանախոս միջոցառմանը հանդես եկավ միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Մեր անդամ կազմակերպություններից միջոցառման մասնակցեցին, նաև ելույթներ ունեցան նաև Teamviewer ընկերության անձնակազմի տնօրեն Վարդուհի Մեյմարյանը, նույն ընկերության IT տնօրեն Ստեփան Գրիգորյանը, CMX Solutions և Majorel ընկերությունների ներկայացուցիչներն ու Khachatryan Law ընկերության փաստաբան Մանյա Սարգսյանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունն ու Գյոթե կենտրոնի տնօրենը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր անդամ-կազմակերպութուններին՝ նման կարևոր միջոցառումներին մասնակցելու և իրենց ներդրումն ունենալու համար։