
Դեկտեմբերի 5-ին և 6-ին տեղի ունեցավ «Միջազգային արբիտրաժ, արտահանման և ներմուծման պայմանագրեր, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների պաշտպանություն» համաժողովը, որը կազմակերպվել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Գերմանական տնտեսական միավորման (DWV) կողմից: Համաժողովի ընթացքում Գերմանիայից ժամանած փորձագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ իրավական ոլորտում հետևյալ թեմաների շուրջ՝ վեճերի լուծում, արտահանման և ներմուծման պայմանագրեր, ներդրումների պաշտպանություն և շրջանակային պայմաններ։
Միջոցառմանը հրավիրված էին Գերմանական տնտեսական միավորման անդամներ, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ։
Համաժողովը վարում էր Գերմանական տնտեսական միավորման տնօրեն Մերի Նավասարդյանը։