Մայիսի 22-ին Գերմանական տնտեսական միավորման նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված SES` գերմանական ավագ փորձագետների ծառայության ծրագրերին։ Միջոցառման ընթացքում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի պատասխանատու Յուլիա Շուլլերը պատմեց ներկաներին կազմակերպության, վերջինիս պատմության և առաքելության, ընձեռնած հնարավորությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց որոշ հետաքրքիր վիճակագրական տվյալներ։ Տիկին Շուլլերը պատմեց ներկաներին նաև մինչ այս Հայաստանում իրագործված SES ծրագրերի և դրանց գրանցած արդյունքների մասին։
Միջոցառման երկրորդ հատվածում DWV անդամ-կազմակերպությունները պատմեցին իրենց փորձառության, ստացված ավարտական արդյունքների և ծրագրի տված առավելությունների մասին։ Հանդիպման վերջին հատվածում ներկաները կարողացան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։