DWV

Gebrüder Weiss-ը մեկնարկում է շաբաթական ցամաքային հավաքական բեռնափոխադրումների նոր ծառայություն Չինաստանից Վրաստան

«Gebrüder Weiss» միջազգային բեռնափոխադրող ընկերությունն ընդլայնում է իր տրանսպորտային ծառայությունները Չինաստանի և Վրաստանի միջև։  Այժմ հասանելի է դեպի Թբիլիսի իրականացվող նոր շաբաթական ցամաքային հավաքական բեռնափոխադրման ծառայությունը, որը առաջարկում է արդյունավետ այլընտրանք օդային, ծովային և երկաթուղային բեռնափոխադրումներին ։ Նոր երթուղին ապահովում է ամբողջ Չինաստանի տարածքից բեռների անխափան տեղափոխում դեպի Վրաստան՝ Կենտրոնական Ասիայի միջոցով։ Ծովային բեռնափոխադրումների համեմատ՝ ցամաքային հավաքական բեռնափոխադրումը  ապահովում է փոխադրման ավելի կարճ ժամկետներ, միևնույն ժամանակ առաջարկելով զգալիորեն ավելի մատչելի սակագներ, քան օդային տրանսպորտը:

Այս ծառայությունը հատուկ նախատեսված է Հարավային Կովկասի տարածաշրջանում չինական ապրանքների ներմուծման աճող պահանջարկը բավարարելու և այն ընկերությունների համար, որոնք ներմուծում են էլեկտրոնիկա, սպառողական ապրանքներ, ինչպես նաև մեքենաների և տրանսպորտային միջոցների պահեստամասեր:

Ապրանքները հավաքագրվում են ողջ Չինաստանի տարածքից և համախմբվում Gebrüder Weiss-ի հիմնական պահեստներում՝ Շանհայում, Շենժենում, Սուչժոուում և Ուրումչիում։ Այնուհետև բեռները տեղափոխվում են բեռնատարով Խորգոս՝ Չինաստան-Ղազախստան սահմանային անցակետով: Խորգոսից Թբիլիսի տեղափոխման ժամանակը կազմում է մոտ 22-25 օր։

«Շատ ընկերություններ առաջին հերթին փնտրում են տարանցման կայուն ժամկետներ և կանխատեսելի ծախսեր: Հավաքական բեռների մեր ծառայությունն առաջարկում է հուսալի լուծում, որը գործում է անկախ երկաթուղային չվացուցակներից կամ վագոնների սահմանափակ տարողունակությունից»,— նշում է «Gebrüder Weiss» ընկերության Վրաստանի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Խարլամովը:

Ընկերության լոգիստիկ տերմինալում Թբիլիսիում՝ որը 2024թ-ին ընդլայնվել է արդեն երրորդ անգամ,  բեռները բաշխվում են ողջ Վրաստանի տարածքով՝ ներառյալ մաքսային ձևակերպումները,  այնուհետև ուղարկվում հարևան Հայաստան։

Այս նոր երթուղով «Gebrüder Weiss»-ը շարունակում է ամրապնդել իր ներկայությունը այսպես կոչված «Միջին միջանցքում»՝ առևտրային առանցքային երթուղի, որը Կովկասի միջոցով կապում է Չինաստանը Եվրոպայի հետ: Մեր նպատակն է այս զարգացող շուկաներում գործող ձեռնարկություններին տրամադրել տրանսպորտային լրացուցիչ հնարավորություններ և մատակարարման ավելի դիվերսիֆիկացված շղթաներ:

«Gebrüder Weiss»-ը համաշխարհային լոգիստիկ ծառայություններ մատակարող ընկերություն է, որն ունի ավելի քան 8,600 աշխատակից և 180 ներկայացուցչություն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մասնաճյուղեր Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Թուրքիայում և Ուզբեկստանում:

Հավելյալ մանրամասներ կարող եք գտնել այստեղ։