DWV

Մեր թիմն անհատական խորհրդատվություն է տրամադրում գերմանական և հայկական ընկերություններին շուկա մուտք գործելու համար: Մանրամասն տեղեկությունների կամ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ 

Close-up Of Businesswoman Analyzing Financial Report With Calcul (1)

Շուկայի մասին տեղեկություններ

DWV-ն սիրով տրամադրում է տնտեսական տարբեր ոլորտների մասին շուկայական հետազոտություն՝ նախապես քննարկելով այն պատվիրատուի հետ: Հետազոտությունների հստակ բովանդակությունը և կառուցվածքը համապատասխանեցնում ենք պատվիրատուի պահանջներին՝ ցուցաբերելով անհատական մոտեցում: Մենք առաջարկում ենք՝

  • անհատական շուկայական հետազոտություններ Հայաստանում տարբեր ոլորտների ու ծառայությունների մասին
  • հայտամրցույթների համար խորհրդատվություն
  • անհատական հարցումների մշակում
  • հետագա քայլերի ուղղորդում
  • թարմ տնտեսական տվյալներ՝ ըստ ոլորտների, որը մեզ է տրամադրում մեր գործընկեր Germany Trade and Invest (GTAI) կազմակերպությունը:

Հասցեների որոնում

Ձեզ անհրաժե՞շտ են գործող հասցեներ կամ վստահելի տվյալներ այս կամ այն ոլորտի ընկերությունների մասին: Գերմանական տնտեսական միավորումը սիրով կօգնի Ձեզ՝ տրամադրելով ստուգված հասցեներ և թարմ տեղեկություններ: Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ: Մենք սիրով կաջակցենք Ձեզ:

Գործընկերների միջնորդում

Մեր թիմը Ձեզ հետ միասին մշակում է շուկա մուտք գործելու հետագա քայլերն ու ռազմավարությունը՝ այն համապատասխանեցնելով Ձեր պահանջներին: Մենք փնտրում ենք Ձեր ընկերությանը համապատասխան գործընկերներ, անհրաժեշտության դեպքում վերջիններիս հետ կապ հաստատում, հանդիպում ամրագրում: Ցանկության դեպքում Ձեզ կարող են ուղեկցել նաև մեր աշխատակիցները:

Ամփոփ ներկայացնում ենք մեր ծառայությունները գործընկերներ փնտրելիս՝

  • հնարավոր գործընկերների մասին տեղեկությունների տրամադրում, Ձեր արտադրանքի / գործունեության ներկայացում
  • հնարավոր գործընկերների ցուցակի տրամադրում
  • հնարավոր գործընկերների 3-8 ստուգված հասցեների տրամադրում, որոնց կհետաքրքրի Ձեր առաջարկը:

Հավելյալ տեղեկությունների կամ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ: