DWV

Որպես Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի (AHK) գործընկեր Գերմանական տնտեսական միությունը Հայաստանում ներկայացնում է Գերմանիայի տնտեսության հետաքրքրությունները՝ համագործակցելով հայաստանյան և գերմանական տնտեսական և քաղաքական մարմինների, նախարարությունների հետ:

Գերմանական տնտեսական միությունը 2013թ. սկսած աջակցում ու օգնում է հայկակական ու գերմանական ընկերություններին Գերմանիայում և Հայաստանում գործունեություն ծավալելիս:

DWV-ի առաքելությունն է աջակցել ու նպաստել հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: Ներկայումս Միությունն ունի ավելի քան 110 անդամ-ընկերություն:

Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատների ցանցը

Գերմանիայի առևտրի պալատների ցանցը (AHKs) աշխարհի ավելի քան 92 երկրներում ունի 140-ից ավել ներկայացուցչություններ, որոնք աջակցում են գերմանական և արտասահմանյան ընկերություններին իրենց բիզնես գործունեությունը ծավալելիս՝ նպատակ ունենալով խթանել գերմանական տնտեսության աճն ու զարգացումը:

AHK-ները սերտորեն համագործակցում են Գերմանիայում գտնվող առևտրի պալատների հետ: Այս երկու պալատների համար պատասխանատու է DIHK-ն՝ Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատը, որը գտնվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության անմիջական ենթակայության տակ և կոորդինացնում է երկու պալատների ռազմավարությունը:

Տնտեսական միություններն ու պատվիրակությունները ևս, ինչպես օրինակ Հայաստանի DWV-ն, սերտորեն համագործակցում են գլխամասի հետ:

Հիմնական գործառույթները

AHK-ների երեք հիմնական գործառույթները արտերկրում.

1. Գերմանական տնտեսության պաշտոնական ներկայացուցչություն

AHK-ները Գերմանիայի Դաշնության կողմից նշանակված տնտեսական կառույցներ են, որոնք տվյալ երկրում ներկայացնում են Գերմանիայի տնտեսությունն ու վերջինիս հետաքրքրությունները:

2. Անդամակցություն

AHK-ների և տնտեսական միությունների երկրորդ կարևոր գործառույթը երկկողմանի տնտեսական համագործակցությունն է: Այս կառույցներին կարող են անդամակցել գերմանական կողմի հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունները:

3. Ծառայությունների մատուցում անդամ-ընկերությունների համար

AHK-ների և տնտեսական միությունները հանդես են գալիս նաև որպես ծառայություն մատուցողներ՝ նպաստելով երկկողմանի համագործակցությանը: