Սեպտեմբերի 13-ին ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Գերմանական տնտեսական միավորման և Բեռլին Էքոնոմիքսի համատեղ միջոցառումը։ Բեռլին Էքոնոմիքսի թիմը՝ ղեկավար դոկտոր Ռիկարդո Ջիուչիի գլխավորությամբ, ԳՏՄ անդամներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական պատկերի վերլուծությունը վերջին 6 ամիսների կտրվածքով։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ու Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին:
Շնորհակալություն ենք հատնում բանախոսներին ներգրավվածության և ներկաներին ակտիվ մասնակցության համար։