DWV

Սեպտեմբերի 25-ին Գերմանական տնտեսական միավորումը իր անդամ-կազմակերպությունների հետ տոնել է ամբողջ աշխարհում արդեն իսկ սիրելի ավանդույթ դարձած Օկտոբերֆեստը, որը յուրաքանչյուր տարի տոնվում է Գերմանիայի Բավարիա երկրամասի Մյունխեն քաղաքում։

Միջոցառմանը ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ձերդ գերազանցություն տիկին Կլաուդիա Բուշը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, ԳՏՄ գործադիր տնօրեն տիկին Մերի Նավասարդյանն ու ԳՏՄ Վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանը։

Դեսպան տիկին Կլաուդիա Բուշը երեկոյի ընթացքում ծանոթացել և առանձին քննարկումներ է վարել Գերմանական տնտեսական միավորման անդամ-կազմակերպությունների հետ։

Շնորհակալ ենք Ձերդ գերազանցություն տիկին Կլաուդիա Բուշին հրավերն ընդունելու և միավորման անդամների հետ ծանոթանալու պատրաստակամության համար, իսկ մեր անդամներին շնորհակալ ենք ակտիվ ներգրավվածության և մասնակցության համար։