
Հունիսի 6-ին Գերմանական տնտեսական միավորումը իր անդամների հետ ուղևորվել էր Գյումրի՝ այցելելու Շիրակի մարզում գտնվող իր անդամ-ընկերություններին: Առաջին կանգառը ԳՏՄ անդամ «Գյումրի Գարեջուր» գործարանն էր, որտեղ մենք ծանոթացանք Հայաստանում և մասնավորապես Գյումրիում գարեջրի պատմությանը, «Գյումրի Գարեջուր» գործարանի պատմությանն ու գարեջրի տեսակներին, որակային չափանիշներին և համերին։ Հնարավորություն ունեցանք համտեսելու մեր անդամ-ընկերության արտադրանքն ու կատարելու շրջայց գործարանում։ Այնուհետև մենք ուղևորվեցինք «Բեռլին Արտ Հոթել» հյուրանոց։ Հյուրանոցում մեր անդամների համար կազմակերպեցին շրջայց։ Ծանոթացանք հյուրանոցի պատմությանը, կոնցեպտին, առկա բոլոր հարմարություններին, սենյակների տեսակներին, հնարավորություն ունեցանք ծանոթանալու հյուրանոցում ցուցադրված լոկալ արվեստագետների գործերին և այցելեցինք հյուրանոցի տանիքում գտնվող RoofTop25 տուրիստական կենտրոնը։ «Բեռլին Արտ Հոթել»-ը մեծապես կարևորում է լոկալ արվեստագետներին և աջակցում նրանց՝ ցուցադրելով վերջիններիս գործերը հյուրանոցում։ Հյուրանոցը նաև ՀՀ առաջին սոցիալական ձեռնարկություններից է և ստացված շահույթը ուղղվում է կից պոլիկլինիկայի ֆինանսավորմանն ու այլ բարեգործական նպատակներին։ Շնորակալ ենք մեր անդամ-կազմակերպություններին ջերմ հյուրընկալության և հիասքանչ օրվա համար։