
Նոյեմբերի 11–ից 15-ը Bayern International-ի «Bayern Fit for Partnership» ծրագրի շրջանակում հայկական շինարարական ընկերություններից կազմված պատվիրակությունը՝ Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի ղեկավարությամբ, այցելեց Բավարիա՝ ծանոթանալու շինարարական ոլորտի առաջատար բավարական ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին։
Պատվիրակությունը բաղկացած էր ավելի քան 20 մասնակիցներից, որոնք ներկայացնում էին Հայաստանի Հանրապետության առաջատար շինարարական ընկերությունները։
Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու գերմանական մի շարք հեղինակավոր ընկերություններ, այդ թվում՝ Liebherr, Peri, Meiller, Wacker Neuson, Metawell, STEICO, KLB Kötztal, Sommer Informatik և Rohde։
Այցը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու շինարարության ոլորտի առաջատար տեխնոլոգիաներին և նորարարական լուծումներին, գերմանական փորձին, փոխանակելու նոր գաղափարներ և ստեղծելու նոր առևտրային հարաբերություններ երկու երկրների միջև։