
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «ՀՀ ՏՏ ոլորտի մոնիթորինգ և տնտեսական կանխատեսումներ» խորագրով միջոցառումը, որը Գերմանական տնտեսական միավորումը կազմակերպել էր իր անդամների համար։ Միջոցառման ընթացքում Գերմանական տնտեսական միավորման գործընկեր Berlin Economics-ի վերլուծաբան Դմիտրի Չերվիակովը մասնակիցներին ներկայացրեց վերջին ամիսների կատարած վերլուծության արդյունքները ՀՀ տնտեսության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։
Հանդիպմանը ելույթ ունեցավ նաև Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ղեկավար Ալյոնա Ակուլիչը, որն այցով առաջին անգամ էր գտնվում Հայաստանում։ Իր ելույթի ընթացքում տիկին Ակուլիչը խոսեց իրենց ասոցիացիայի գործունեության մասին, ինչպես նաև մասնակիցների ներկայացրեց ասոցիացիային անդամակցող գերմանական ընկերությունների հետաքրքրության դաշտերն ու համագործակցության ոլորտները Հայաստանում։