DWV

Հունիսի 12–ին տեղի ունեցավ մեր վեբինարը՝ «Գերմանական տնտեսությունը անցումային փուլում` նոր հնարավորություններ հայկական ընկերությունների համար» խորագրով։ 
Մեր գործընկերներ Յանա Ավգուստինը hannoverimpuls GmbH-ից և դոկտոր Վերոնիկա Լյուբկեն Bridge One Seven GmbH-ից կիսվեցին կարևոր տեղեկություններով՝
Գերմանիայում ներկայիս տնտեսական իրավիճակի,
– նոր գերմանական կառավարության ապագա ծրագրերի և բիզնես ոլորտի բարեփոխումների,
– Հանովերի տարածաշրջանում բիզնես հիմնելու հնարավորությունների և
– ֆինանսավորման և աջակցության ծրագրերի վերաբերյալ։

Դոկտոր Վերոնիկա Լյուբկեն ներկայացրեց նաև Գերմանիայում բիզնես հիմնելու օրինակներ՝ անդրադառնալով նաև այն հայկական ընկերություններին, որոնք հաջողությամբ բացել են իրենց մասնաճյուղերը Գերմանիայում՝ hannoverimpuls-ի և Bridge One Seven-ի աջակցությամբ։
Միջոցառումը վարում էր Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։