Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրենը և վարչական խորհրդի անդամները ոչ պաշտոնական հանդիպում ունեցան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ենգիբարյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեսպանության և միավորման ընթացիկ գործունեությունը, համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա ամրապնդման և զարգացման հեռանկարները։
Մասնակիցներն ընդգծեցին դիվանագիտական և գործարար համայնքների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման և նոր գործընկերային հնարավորությունների ստեղծման գործում։
Գերմանական տնտեսական միավորումը շնորհակալություն է հայտնում պարոն դեսպան Վիկտոր Ենգիբարյանին բաց, կառուցողական քննարկման համար։ Վստահ ենք, որ նման հանդիպումները նպաստում են հայ-գերմանական տնտեսական համագործակցության խորացմանը և երկու երկրների միջև կայուն գործարար կապերի զարգացմանը։