Նոյեմբերի 14-ին Գերմանական տնտեսական միավորման անդամներն արդեն իսկ հաճելի ավանդույթ դարձած Be My Guest միջոցառման շարջանակում այցելեցին DWV անդամ «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական գործարան: Մեր այցի ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն պարոն Տիգրան Վարդանյանը շրջայց կազմակերպեց մասնակիցների համար, ծանոթացրեց ներկաներին արտադրության ողջ գործըթացին՝ սկսած կաթի ստացման կետից մինչև արտադրանքի լաբորատոր փորձաքննություն և բուն պրոդուկտների արտադրում և փաթեթավորում:
Անչափ շնորհակալ ենք «Մարիաննա» ընկերությանը ընդունելության և հետաքրքիր և տեղեկատվական այցի համար: