DWV

Ապրիլի 10-ին Գերմանական տնտեսական միավորումն իր անդամների հետ միասին մեկնեց Դիլիջան՝ մասնակցելու արդեն իսկ ավանդույթ դարձած Be My Guest միջոցառմանը, որն այս անգամ հյուրընկալում էր ԳՏՄ անդամ «Գրին Ռոք» ընկերությունը։ 
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Գրին Ռոք» ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան, ԳՏՄ վարչական խորհրդի նախագահ Արտաշես Մարգարյանն ու ԳՏՄ գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ 

Միջոցառման ընթացքում «Գրին Ռոքը» ներկայացրեց Դիլիջանում իրականացվող իր ծրագրերն ու զարգացման տեսլականը՝ անդրադառնալով քաղաքի կայուն զարգացմանը, զբոսաշրջության խթանմանը և ներդրումային գրավչության բարձրացմանը միտված նախաձեռնություններին։

Մասնակիցները ծանոթացան նաև ընկերության առաջնահերթություններին և ապագա ծրագրերին, ինչպես նաև Դիլիջանում ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Ծրագիրը շարունակվեց շրջայցով, որի ընթացքում հյուրերը ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին և իրականացվող նախագծերի ծավալներին։