Փետրվարի 8-ին Be My Guest միջոցառման շրջանակում Գերմանական տնտեսական միավորման անդամները, ինչպես նաև միավորման խորհրդատվական մարմնի և վարչության անդամները այցելեցին Թերմորեքս՝ երկմետաղ թերմոստատների և ջերմակարգավորիչների առաջատար արտադրողներից մեկն աշխարհում։ Միջոցառումը բաժանված էր երկու մասի։ Առաջին հատվածում ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սերժ Թումանյանը պատմեց ներկաների Թերմորեքսի հիմնադրման, արտադրանքի, ընկերության հաջողության պատմության, ինչպես նաև միջազգային շուկա մուտք գործելու փորձառության մասին։ Ներկայացվեցին նաև որոշ վիճակագրական տվյալներ ընկերության վերաբերյալ։ Ելույթի ընթացքում շեշտվեց նաև Գերմանական տնտեսական միավորման առանձնակի դերը ընկերության հաջողության հասնելու գործընթացում։
Միջոցառման երկրորդ հատվածում Գերմանական տնտեսական միավորման անդամները հնարավորություն ունեցան այցելելու և տեղում ծանոթանալու թերմոստատների արտադրական ողջ գործընթացին։
Շնորհակալություն ենք հայտնում ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սերժ Թումանյանին և ընկերության տնօրեն Արմեն Անտոնյանին հյուրընկալության, ինչպես նաև հետաքրքիր և ուսուցողական պրեզենտացիայի համար։