Հուլիսի 15-ին Be My Guest միջոցառումների շրջանակում Գերմանական տնտեսական միավորման անդամները այցելեցին միավորման անդամ Հալեպ ընկերության արտադրամաս։ Հյուրասիրության ներքո միավորման անդամներին հիմնադիրները ներկայացրեցին ընկերության ստեղծման պատմությունը, ոլորտի մարտահրավերներն ու ընկերության առաջարկած պրոդուկտները։ Հիմնադրվելով 90-ականների վերջին՝ Հալեպն ասյօր դարձել է ոլորտի առաջատար ընկերություններից՝ մինչ այսօր շարունակելով ապահովել բարձր որակ և հիասքանչ համ իրենց յուրաքանչյուր արտադրատեսակում։ Ընկերության պատմությանը ծանոթանալուց հետո մենք կատարեցինք շրջայց արտադրամասի տարբեր հատվածներում, ծանոթացանք համեմունքների, ընդեղենի պատրաստման, բովման և փաթեթավորման գործընթացին, արևելյան քաղցրավենիքի պատրաստման գործընթացին ու նրբություններին, լոխումի, նուգայի և մի շարք այլ պրոդուկտների պատրաստմանն ու տեղում հնարավորություն ունեցանք համտեսելու տարբեր պրոդուկտներ։ Այցը անչափ տեղեկատվական և հետաքրքիր էր։ Հանդիպման ավարտին մասնակիցներին սպասվում էին նվեր-փաթեթներ՝ Հալեպի տարբեր պրոդուկտներով։