DWV

Be My Guest միջոցառումների շրջանակում մեր անդամ-ընկերություններն այս անգամ մեկնեցին դեպի Բամբակաշատ գյուղ՝ այցելելու DWV անդամ Sunland կազմակերպությունը։

Մեզ տրվեց հնարավորություն ծանոթանալու չրերի, սառեցված բանջարեղենների, պահածոների պատրաստման ողջ գործընթացին։ Արտադրամասում նախատեսված շրջայցից հետո մեր անդամներին սպասվում էր հյուրասիրություն, որի ընթացքում հնարավորություն ունեցանք համտեսելու Sunland ընկերության համեղ արտադրանքը։

Շնորհակալություն ենք հայտնում Sunland-ին հրավերի և հյուրընկալության համար։