Be My Guest հաջորդ միջոցառումը տեղի ունեցավ գերմանական TeamViewer ընկերության հայաստանյան գրասենյակում։
Միջոցառման առաջին հատվածում մենք կատարեցինք շրջայց ընկերությունում, ծանոթացանք աշխատանքային պայմաններին, ընկերությունում տիրող մթնոլորտին, որից հետո ընկերության աշխատակիցները մեզ ներկայացրեցին ընկերության հիմնական առաքելությունն ու նպատակները, ներկայացրեցին մեզ TeamViewer-ի պրոդուկտները, որոնց ցանկին է պատկանում նաև Assist AR վիրտուալ օգնականը, որի միջոցով հնարավոր է հեռավորության վրա տրամադրել օժանդակություն։ Ընկերության աշխատակիցները մասնակիցներին ցուցադրեցին, թե ինչպես է գործում Assist AR-ը, որից հետո մեզ նաև հնարավորություն ընձեռնվեց անձամբ փորձարկելու պրոդուկտը։