Be My Guest միջոցառումների շրջանակում Գերմանական տնտեսական միավորման անդամները ապրիլի 30-ին այցելեցին միավորման անդամ A.B. Med-ընկերությունը։
Միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որ այն թերևս մեր առաջին Be My Guest միջոցառումն էր բժշկական ոլորտում գործող ընկերությունում։
Մեր այցի ընթացքում A.B. Med ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Արամյանը ծանոթացրեց ներկաներին ընկերության հիմնադրման պատմությանը, գործունեությանն ու առաքելությանը։ Շրջայցի ընթացքում մեր անդամները ծանոթացան լաբորատորիայի կառուցվածքին, տարբեր բաժիններին, ստացան կարևոր տեղեկատվություն լաբորատորիայի աշխատանքի, անցկացվող հետազոտությունների, գործող ժամանակակից սարքավորումների, դրանց աշխատանքի վերաբերյալ։ Առանձնահատուկ նշվեց այն մասին, որ լաբորատորիայում առկա որոշ ժամանակակից սարքավորումներ ձեռք են բերվել GIZ-ի օգնությամբ։
Այդ ամենից զատ մենք ծանոթացանք նաև աշխատանքային պայմաններին, ինչպես նաև տեղեկացանք աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստումների և դասընթացների մասին։
Հանդիպման վերջում ներկաները ստացան փոքր նվեր զեղչի տեսքով, որը նախատեսված է A.B. Med-ի լաբորատոր ծառայություններից օգտվելու համար։