DWV

Փետրվարի 13-ին Գերմանական տնտեսական միավորումը իր անդամների հետ միասին այցելեց «Վիտրոմեդ» բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնի տնօրեն պարոն Հակոբ Մելիքյանը մասնակիցների համար կազմակերպեց շրջայց և ներկայացրեց բժշկական կենտրոնի պատմությունը, մատուցվող ծառայությունները, ինչպես նաև առանձնահատուկ շեշտվեց Գերմանիայի Լյուբեկի համալսարանական կլինիկայի հետ առկա համագործակցությունը։

Ներկաների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում ծանոթացանք կենտրոնի հարմարություններին, սարքավորումներին և վիրահատական սրահներին։

Շրջայցից հետո՝ հյուրասիրության ներքո, մասնակիցները շարունակեցին հետաքրքիր զրույցներն ու քննարկումները։