DWV

Ապրիլի 16-ին Be My Guest միջոցառումների շրջանակում Գերմանական տնտեսական միավորումը՝ իր մի շարք անդամ-ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, այցելեց միավորման անդամ Տիգրան Մեծ հրատարակչություն։
Այցի ընթացքում մենք ծանոթացանք Հայաստանի խոշոր և ամենահին տպագրատան պատմությանը, մատուցած ծառայությունների ցանկին ու առավելություններին։
Տեսական հատվածին հաջորդեց շրջայցը տպագրատան տարբեր արտադրամասերում, որտեղ մենք ծանոթացանք արտադրական տարբեր գործընթացներին և մատուցվող ծառայությունների լայն հնարավորություններին։
Այցն ամփոփվեց հյուրասիրությամբ և նեթվորքինգով , որի ընթացքում ունեցանք կարճ տեսազանգ Գերմանիայում գտնվող մեր միավորման նոր անդամ Լուսինե ֆոն Վրանգելի հետ և ծանոթացանք տիկին Վրանգելի առաջարկած ծառայություններին։
Շնորհակալություն ենք հայտնում Տիգրան Մեծ հրատարակչությանը նման ջերմ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար։